Շուրջ 5 անգամ կրճատվել է ծայրահեղ աղքատության շեմից ցածր կենսաթոշակ ստացողների թիվը

21.01.2014 | 15:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: 2014թ. հունվարից կենսաթոշակների միջինը 15%-ով բարձրացման արդյունքում շուրջ 5 անգամ կրճատվել է ծայրահեղ աղքատության շեմից ցածր կենսաթոշակ ստացողների թիվը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:  

Նախարարի խոսքով, 2013-ին ծայրահեղ աղքատության շեմից (21380 դրամ) ցածր կենսաթոշակ ստացողների թիվը կազմում էր 68 հազար հոգի, այս տարի այդ ցուցանիշը կազմում է 12 800 հոգի:

Արտեմ Ասատրյանը հիշեցրել է, որ 2014 թվականի պետբյուջեով կենսաթոշակների բարձրացման համար հատկացվել է շուրջ 34 մլրդ դրամ:

Դիտում՝ 1373

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW