Հայաստանն այս տարի եւս չի մասնակցի Դավոսի ֆորումին

21.01.2014 | 10:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանն այսօր ասել է, որ որ այս տարի եւս Հայաստանը չի մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին:

Համաշխարհային տնտեսական 44-րդ ֆորումը կանցկացվի հունվարի 22-ից 25-ը շվեյցարական Դավոսում:

Մեդիամաքս-ի հետ զրույցում Բերբերյանն ասել է. «Նախորդ տարի վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Չինաստանում կայացած «ամառային Դավոսին», առայժմ նախընտրում ենք մասնակցության այդ տարբերակը»:

Նշենք, որ Հայաստանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին չէր մասնակցել նաեւ վերջին տարիներին, ինչը, որպես կանոն, պատճառաբանվում էր մասնակցության հետ կապված մեծ ծախսերով:

Այս տարի Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի գլխավոր թեման է «Փոփոխություններն աշխարհում.  դրանց հետեւանքները հասարակության, քաղաքականության եւ բիզնեսի համար»:

Նախատեսվում է, որ այս տարի  ֆորումին կմասնակցի ավելի քան 2500 պատվիրակ:

Միջոցառման ընթացքում առանձին զեկույցներ կնվիրվեն Ռուսաստանին եւ Ուկրաինային: Մասնավորապես, հունվարի 22-ին սպասվում է «Ռուսաստանի հեռանակարը» զեկույցը, որի ժամանակ կխոսվի, թե ինչպես կարող է Ռուսաստանը վատառողջ ներդրումների եւ արդյունաբերության պարագայում արագացնել բարեփոխումներն ու բիզնեսի համար նպաստավոր պայմաններ ստեղծել:

Իսկ հունվարի 24-ին կներկայացվի «Ուկրաինայի հեռանակարը» զեկույցը, որը նվիրված կլինի Ուկրաինայի ապագա քաղաքական եւ տնտեսական կողմնորոշմանը:

Դիտում՝ 1742
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW