2013թ. սեպտեմբերի 30-ին հաշվեփակվող տարում Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի ընդհանուր հասույթը կազմել է $4.5 մլրդ՝ գրանցելով 8.1% աճ: Աճի ցուցանիշով Գրանթ Թորնթոնը առաջատարն է աշխարհի 6 խոշորագույն աուդիտորական եւ խորհրդատվական կազմակերպությունների շարքում: 2013 թ-ին ավելի քան 7.6%-ով ավելացել է Գրանթ Թորնթոն ընկերությունների աշխատակազմը՝ հասնելով 38543-ի 134 երկրում: Աճ է գրանցվել բոլոր հիմնական ծառայությունների ուղղություններով՝ - 20.2% ($1.3 մլրդ հասույթ) խորհրդատվական ծառայությունների մասով,- 18.8% ($258 մլն հասույթ) հաշվապահական ծառայությունների մասով,- 3.3% ($1.96 մլրդ հասույթ) աուդիտորական ծառայությունների մասով,- 1.8% ($ 925 մլն հասույթ) հարկային ծառայությունների մասով:Գրանթ Թորնթոն ցանցը համալրվել է 9 նոր անդամ-ընկերությունով. միավորումների եւ ձեռքբերումների գործարքներ են կատարվել 15 երկրում: Աշխարհի 12 խոշորագույն տնտեսությունների բիզնեսի բնագավառում ուսանող 200 հազ. երիտասարդների շրջանում անցկացված հարցման արդյունքում Գրանթ Թորնթոնը հայտնվել է աշխարհի առաջին 50 ամենագրավիչ գործատուների ցանկում՝ զբաղեցնելով 35-րդ տեղը: Ներգրավվելով այս ցանկում՝ Գրանթ Թորնթոնն արժանացել է «մասնագիտական ծառայությունների ոլորտի իդեալական գործատու» բնորոշմանը: Tweet Դիտում՝ 4627