ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել «Անշարժ գույքի հարկի մասին» ՀՀ օրենքի նախագծին:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ներկայացնելով նախագիծը, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ասել է, որ այն միավորելու է «Գույքահարկի մասին» եւ «Հողահարկի միասին» ՀՀ օրենքների դրույթները եւ ուժի մեջ կմտնի 2015 թվականին: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկել է անհապաղ ներկայացնել նախագիծը ԱԺ հանձնաժողովների քննարկմանը: «Սա լավ օրենք է այն առումով, որ հեշտացվում է հարկային վարչարարությունը, ավելի հեշտ է լինելու եւ տնտեսվարող սուբյեկտներին, եւ քաղաքացիներին առնչվել պետության հետ իրենց հարկային պարտականությունների կատարման առումով: Բացի այդ, օրենքը դրական ազդեցություն կունենա նաեւ բիզնես միջավայրի վրա», - ասել է Տիգրան Սարգսյանը: Tweet Դիտում՝ 2749