Յունիբանկը նոր մասնաճյուղ կբացի Երեւանում

15.01.2014 | 09:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հունվարին Երեւանի Ավան վարչական շրջանում կբացվի  Յունիբանկի նոր մասնաճյուղ:

«Աճառյան»  մասնաճյուղը կիրականացնի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական եւ բիզնես վարկավորում, բանկային քարտերի տրամադրում եւ սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում եւ կոմունալ վճարումների ընդունում:

«Մասնաճյուղային ցանցի ընդգրկմամբ բանկը  Հայաստանի բանկային համակարգում գրավում է առաջատար դիրքերից մեկը: Այսօր Յունիբանկն ունի 45 մասնաճյուղ եւ ներկայացուցչություն Մոսկվայում», - ասված է բանկի հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 7312

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW