Երեւան: Մեդիամաքս: «Երազ» բարեգործական հիմնադրամը նախաձեռնել է ակցիա, որի նպատակն է օգնել Հայաստանի, Արցախի և Ջավախքի շաքարային դիաբետով հիվանդ երեխաներին, որոնք գրանցված են ԵՊԲՀ կից «Մուրացան» հիվանդանոցային համալիրի էնդոկրինոլոգիական կլինիկայի հանրապետական մանկական դիսպանսերում:ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները sms հաղորդագրությամբ 103 թվերը ուղարկելով 8000 կարճ համարին, կօգնեն շաքարային դիաբետով հիվանդ երեխաներին: Մեկ հաղորդագրության արժեքն է 500 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ: Ակցիայի տեխնիկական հովանավորն է «Նիկիտա Մոբայլ» ՍՊԸ-ն: Tweet Դիտում՝ 2730