Ռուսաստանի արժեթղթերի կենտրոնական՝ Ազգային Հաշվարկային Դեպոզիտարիան (ԱՀԴ) եւ Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան (ՀԿԴ) կնքել են փոխշահավետ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղված փոխհամաձայնության հուշագիր:Կողմերը համաձայնվել են ընդլայնել երկկողմանի համագործակցությունը՝ արժեթղթերի անդրսահմանյան վերջնահաշվարկի համար արդյունավետ եւ հուսալի ռեեստրավարման համակարգի ստեղծման ուղղությամբ:Համաձայն հուշագրի, դեպոզիտարիաները նախատեսում են ստեղծել ամուր գործնական կապեր, ինչպես նաեւ կազմակերպել սպասարկվող արժեթղթերի եւ ռեեստրավարման ծառայությունները կարգավորող իրավական ակտերի մասին տեղեկատվության փոխանակում: Ընկերությունները նաեւ նախատեսում են փոխանակել իրենց լավագույն փորձը օգտագործվող տեխնոլոգիաների, գործունեության ստանդարտների եւ զարգացման պլանների գծով, ինչպես նաեւ նախագծերի, աշխատանքային խմբերի եւ այլ համապատասխան միջոցառումների մասին տեղեկատվությունը: Ընկերությունները նախատեսում են երկկողմանի խորհրդատվություն տրամադել համագործակցության բոլոր ասպարեզներում:Հիշեցնենք, որ 2011թ. հոկտեմբերին դեպոզիտարիաները կնքել են ՀԿԴ-ում ԱՀԴ-ի անվանատիրոջ հաշվի բացման եւ սպասարկման մասին համաձայնագիրը, որը թույլ է տալիս ԱՀԴ-ի հաճախորդներին օգտվել հայկական թողարկողների արժեթղթերի պահառության, հաշիվների վարման, ինչպես նաեւ վերջնահաշվարկի ծառայություններից: Tweet Դիտում՝ 7736