Անելիք Բանկը գործարկել է նոր՝ «Դրամային» ավանդատեսակ, որը հնարավորություն է տալիս ստանալ մինչև 14,5% տարեկան եկամուտ:Ավանդի նվազագույն գումարը 100 000 դրամ է: Կախված ներդրված գումարի մեծությունից, բանկի հաճախորդներին անվճար կտրամադրվեն ArCa քարտեր, ինչպես նաեւ միջազգային Cirrus/Maestro, MasterCard եւ Visa վճարային համակարգերի պլաստիկ քարտեր՝ առանց տարեկան սպասարկման վճարի եւ չնվազող մնացորդի:Տվյալ քարտերի քարտապանները կարող են օգտվել Անելիք Բանկի քարտապանների համար ներդրված զեղչային ցանցից, որն ընդգրկում է Հայաստանի շուրջ 500 խանութներ եւ սպասարկման կետեր:«Հաշվի առնելով բնակչության կողմից բանկային նոր պրոդուկտներից օգտվելու ակտիվ պահանջարկը` մենք ձգտում ենք ներդնել եւ մատուցել բանկային բազմազան նոր եւ մեր հաճախորդների համար շահավետ ծառայություններ: Ֆինանսական տարին դեռ նոր է սկսվել, սակայն «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն, հավատարիմ մնալով ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների փաթեթն ընդլայնելու իր քաղաքականությանը, ընթացիկ տարում դեռ շատ հաճելի անակնկալներ կմատուցի իր հավատարիմ հաճախորդներին»,- նշել է Անելիք Բանկի Բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Մկրտչյանը: Tweet Դիտում՝ 6189