Գրանցվել է արտահանման ապահովագրական գործակալությունը

28.12.2013 | 09:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԿԲ կողմից գրանցվել եւ ապահովագրական գործունեություն իրականացնելու լիցենզիա է տրամադրվել «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությանը:

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության» (ՀԱԱԳ) հիմնական գործառույթը ապրանքներ եւ/կամ ծառայություններ արտահանողների ֆինանսական վնասի ապահովագրությունն է, մասնավորապես այն դեպքում, երբ օտարերկրյա գնորդը սահմանված ժամկետում չի կատարում տվյալ ապրանքի եւ/կամ ծառայության դիմաց վճարման իր պարտավորությունները:
 
Գործակալության հիմնական նպատակներն են՝

նպաստել ՀՀ արտահանման շուկաների ընդլայնմանը եւ աճին;

նպաստել արտահանման ոլորտի դիվերսիֆիկացիային` արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ-ների համար ստեղծելով հասանելի եւ մատչելի ֆինանսական ռեսուրսներ;

նպաստել կազմակերպությունների արտադրության եւ արտահանման կարողությունների աճին` տեխնիկական վերազինման հնարավորություններ ստեղծելու միջոցով;

նպաստել արտահանման հետ կապված առեւտրային ռիսկերի ապահովագրության մասնավոր շուկայի զարգացմանը;
 
ՀԱԱԳ-ն լիարժեքորեն կսկսի ծառայություններ մատուցել արտահանման ապահովագրական գործունեության համար անհրաժեշտ նախապատրաստական փուլի ավարտից հետո:
 

Դիտում՝ 2905
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai