Դեկտեմբերի 25-ին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն Ամանորի տոների կապակցությամբ պարգեւատրել է Միջազգային գործառնությունների վարչության մի շարք աշխատակիցների UNISTREAM վճարհաշվարկյաին համակարգի միջոցով առավել շատ փոխանցում իրականացնելու եւ արդյունավետ աշխատանքի համար: Նրանք ստացել են դրամական պարգեւներ, իսկ դրական արդյունքներ ցուցաբերած մյուս աշխատակիցներն արժանացել են պատվոգրի: Միջազգային գործառնությունների վարչությունը, ամփոփելով երրորդ եռամսյակը, գրանցել է հետեւյալ արդյունքները. անհաշիվ փոխանցումների ընդահնուր շրջանառությունը կազմել է 36 մլրդ 326 մլն 114 հազ. 528 դրամ, որից փոխանցումները՝ 1 մլրդ 530 մլն 496հազ. 710 դրամ, վճարումները՝ 35 մլրդ 395 մլն 617 հազ. 818 դրամ:Բանկում գործող AVERS, UNISTREAM, MoneyGram, ANELIK, Быстрая Почта, Ria Money Transfer, Coinstar, INTELEXPRESS եւ Golden Money Transfer վճարահաշվարկային համակարգերը հաճախորդներին հնարավորություն են ընձեռում հեշտությամբ եւ արագ կատարել եւ ստանալ փոխանցումներ:«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ն արժեւորում եւ բարձր է գնահատում իր աշխատակիցների ջանքերը` առավել նպաստավոր եւ արդյունավետ աշխատանքային մթնոլորտ ստեղծելու գործում»,- ասված է բանկի հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 2249