Առէկսիմբանկ-ը եւ MasterCard-ը ընտրեցին համատեղ ակցիայի հաղթողներին

26.12.2013 | 11:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն պարգեւատրել է MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ անցկացված ակցիայի հաղթողներին:

Ակցիային մասնակցեցին 2606 քարտապաններ, որոնցից ընտրվեցին այդ ժամանակահատվածում ամենամեծ քանակությամբ եւ գումարով անկանխիկ վճարումներ իրականացրած 45 քարտապանները:

Վերջիններիս հանձնվեցին մրցանակներ` IPAD-ներ, թվային տեսախցիկներ, IPOD-ներ եւ այլն: Ամենաակտիվ քարտապանն արժանացավ գլխավոր մրցանակին`iPhone 5:

Հատուկ ակցիան անցկացվում էր սեպտեմբերի 2-ից մինչեւ նոյեմբերի 29-ը եւ նվիրված էր Առէկսիմբանկի 15-ամյա հոբելյանին: Նշված ժամանակահատվածում ցանկացողներին տրամադրվեցին MasterCard Standard չիպային քարտեր 1 տարի գործողության ժամկետով, առանց չնվազող մնացորդի եւ տարեկան սպասարկման վճարի` հաճախորդի կողմից նշված արժույթով: Միաժամանակ տրամադրվեցին նաեւ MasterCard Gold ոչ չիպային քարտեր` 1 տարի գործողության ժամկետով, առանց չնվազող մնացորդի եւ 2000 դրամ տարեկան սպասարկման վճարով:

Հանրապետության տարբեր առեւտրային կետերում բանկի քարտերով իրականացված յուրաքանչյուր անկանխիկ գործարքի դիմաց ակցիայի մասնակիցներին հաշվեգրվեցին համապատասխան միավորներ, որոնց արդյունքներով էլ ընտրվեցին հաղթողները:   

Դիտում՝ 5042
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW