ԵԱԶԲ. ՀՀ վճարային հաշվեկշռի իրավիճակը բարելավվել է

25.12.2013 | 15:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2013թ. երրորդ եռամսյակում, աշխարհում տնտեսական իրավիճակի բարելավման լույսի ներքո, սկսել են ի հայտ գալ տնտեսական ակտիվության բարելավման դրական նախանշաններ նաեւ ԱՊՀ տարածաշրջանում:  

Այդ մասին ասվում է հերթական «ԱՊՀ Մակրոմոնիտոր»-ում, որը հրապարակվել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) Վերլուծական վարչության կողմից:  

«Երրորդ եռամսկայում համեմատաբար թույլ արդյունքներ է գրանցել Հայաստանի տնտեսությունը: ՀՆԱ-ի աճը կազմել է ընդամենը 1.4% տարեկան արտահայտությամբ եւ 2.6%` 2013թ. 9 ամիսների արդյունքներով: Միաժամանակ, բարելավվել է վճարային հաշվեկշռի իրավիճակը, այդ թվում նաեւ ընդլայնվող արտահանման ներուժի շնորհիվ: 10.6%-ով աճել է դրամական փոխանցումների ներհոսքը, կտրուկ ավելացել է ֆինանսական հաշվի մնացորդը` ՀՀ կառավարության կողմից սեպտեմբերին եվրաբոնդերի թողարկման հաջող մեկնարկի շնորհիվ: Չնայած տնտեսական ակտիվության դանդաղմանը, պետբյուջեն կազմվել է ՀՆԱ 1% ավելցուկով», -նշվում է «ԱՊՀ Մակրոմոնիտոր»-ում:    

Դիտում՝ 6302
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW