Փոխադրողներին արտոնություններ չեն տրվելու, ասել է Ա. Խաչատրյանը

25.12.2013 | 09:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանն ասել է, որ Հայաստանի հռչակած «բաց երկնքի» քաղաքականությունը վերաբերվում է ինչպես միջազգային, այնպես էլ տեղի ավիափոխադրողներին:  

«Փոխադրողների քանակի որեւէ սահմանափակում նախատեսված չէ: Չի լինելու նաեւ ազգային փոխադրող, ինչպես նաեւ այս կամ այն փոխադրողին որեւէ արտոնություն չի տրվելու: Ստեղծվելու է բաց, մրցունակ բիզնես-միջավայր շահագրգիռ եւ հավաստագրված ավիափոխադրողների համար: Ժամանակը ցույց կտա, թե որքան ավիաընկերություններ կաշխատեն Հայաստանում»,- ասել է Արման Խաչատրյանը Կոմերսանտի հետ հարցազրույցում:

«Մեզ հարկավոր են ավիաընկերություններ, որոնք կբավարարեն որոշակի պահանջների տեխնիկական ու մարդկային ռեսուրսների տեսանկյունից, ինչպես նաեւ ֆինանսապես կայուն կլինեն: Ավիացիայի ոլորտը յուրօրինակ գործիք է, որը բնորոշում է երկրի միջազգային հեղինակությունը: Հաշվի առնելով դա` մեզ մոտ աշխատելու է մասնագիտական Խորհուրդ, որը երաշխավորելու է տեղի ավիափոխադրողների կենսունակությունն ու արդյունավետ աշխատանքը», - նշել է Արման Խաչատուրյանը:  

Դիտում՝ 6022
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW