ԱԶԲ-ն եւ ՀՀ կառավարությունը համատեղ նոր ծրագրեր կիրականացնեն

17.12.2013 | 18:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայի տարածաշրջանային վարչության տնօրեն Քլաուս Գերհաուզերին, ով հայտարարել է, որ վերջին 6-7 տարիների ընթացքում երկրի տարբեր բնագավառներում ներդրվել է 750 մլն դոլար:

Քլաուս Գերհաուզերը տեղեկացրել է, որ այժմ ՀՀ կառավարության հետ քննարկվում է գործընկերության հաջորդ 5 տարիների ռազմավարությունը, որով ծրագրեր կիրականացվեն երկրի քաղաքային զարգացման, ջրամատակարարման, էներգետիկ անվտանգության ոլորտներում:

Գերհաուզերի խոսքերով, ԱԶԲ-ն, բացի ֆինանսավորումից, պատրաստ է ցուցաբերել նաեւ տեխնիկական օժանդակություն:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր խոսքում նշել է, որ  Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է շարունակել երկկողմ համագործակցությունը՝ իրականացնելով համատեղ տարբեր ծրագրեր:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել  Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ընթացքին, գյուղատնտեսության բնագավառում հնարավոր համագործակցությանը եւ մի շարք  այլ հարցերի:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ Կլաուս Գերհաուզերը քննարկել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի ընթացքը:

Նախարար Գագիկ Բեգլարյանը կրկին շեշտել է, որ նախարարության գերխնդիրը  որակյալ ճանապարհ ունենալն է:

«Ծրագրի իրականացման ընթացքում առաջացել էին բավականին խնդիրներ: Ժամանակին կատարված համապատասխան միջամտությունից հետո դրանք արագ շտկվեցին: Այսօր աշխատանքները բնականոն ընթանում են: Թույլ չենք տալու ոչ շինարարական, ոչ վերահսկող ընկերությանը աղավաղել աշխատանքների ընթացքը, խոչընդոտել բարձր որակի ապահովումը: Բոլոր խնդիրների հիմքում ընկած է շինարարների խստապահանջ աշխատանքի եւ որակի ապահովումը»,- ասել է նախարարը:

Երրորդ եւ Չորրորդ տրանշերին անդրադառնալով՝ Գագիկ Բեգլարյանը նշել է, որ ընթացիկ փոփոխություններին, խնդիրներին արագ արձագանքելով՝ հնարավորություն կլինի հետագայում զերծ մնալ բոլոր այն դժվարություններից, որոնք եղել են Առաջին եւ Երկրորդ տրանշերի շինարարության ժամանակ:

Դիտում՝ 1494
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW