Գրին Ֆոր Գրոուֆ հիմնադրամը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ին կտրամադրի 5 մլն եվրո

16.12.2013 | 11:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հյուսիսարեւելյան Եվրոպայի Գրին Ֆոր Գրոուֆ հիմնադրամը եւ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը ստորագրել են 5 միլիոն եվրոյի փոխառության հիմնական պայմանագիր: Այս վարկային գործիքի նպատակն է ֆինանսավորել էներգախնայողության վարկատեսակներ, որոնք տրամադրվում են հիմնականում ՄՓՄՁ սեկտորը ներկայացնող գործարար հաճախորդներին:

Այս փոխառությունը թույլ կտա ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ին հզորացնել վերջինիս կարողությունները էներգախնայողության նպատակով ներդրումների եւ ՀՀ-ում վերականգնվող էներգիայի փոքր նախագծերի  կարճաժամկետ վարկավորման իրականացման համար:

Նախատեսվում է, որ  Գրին Ֆոր Գրոուֆ  հիմնադրամի վարկավորման գործիքի միջոցով ֆինանսավորման ենթակա էներգախնայողության միջոցառումների արդյունքում կապահովվի ավելի քան 23,000 ՄՎտժ առաջնային էներգիայի  խնայողություն:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն ամուր դիրք ունի շուկայում եւ մեծ հասանելիություն գյուղական շրջանում: Այս գործակցությունը հանդիսանում է Հայաստանում էներգախնայողության խթանման կարեւոր մի քայլ», - ասել է, Հյուսիսարեւելյան Եվրոպայի Գրին Ֆոր Գրոուֆ  հիմնադրամի նախագահ Քրիստոֆեր Նոուելսը:

«Ուրախ ենք մեկնարկել մեր համագործակցությունը Գրին Ֆոր Գրոուֆ  հիմնադրամի հետ եւ բարձր ենք գնահատում նրանց` էներգախնայողության եւ վերականգնվող էներգիայի նախագծերի ֆինանսավորման առաքելությունը», - ասել է բանկի գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը: «Այս նախագիծը կհզորացնի մեր կարողությունները` մեր հաճախորդների համար թիրախային ծառայությունների մատուցման եւ կայուն էներգիայի նախագծերի ֆինանսավորման համար», - նշել է նա:

Դիտում՝ 1578
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW