ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են մեկնել Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը

13.12.2013 | 14:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր բոլոր Visa քարտապանների համար հայտարարել է հերթական ակցիան:

2014թ. հունվարի 2-ից մինչեւ փետրվարի 2-ը ներառյալ բանկի հաճախորդները, կատարելով ցանկացած գումարի չափով գնումներ Դուբայի շոփինգ փառատոնում եւ գնման դիմաց վճարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտով, կստանան հնարավորություն մասնակցելու բազմաթիվ մրցանակների խաղարկությանը, ինչպես նաեւ շահելու 2014թ. Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության “All inclusive” 3 ուղեգրերից մեկը:

Գլխավոր մրցանակի խաղարկությունը տեղի կունենա 2014թ. մարտին: ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանները բացառիկ հնարավորություն կունենան աջակցելու իրենց նախընտրած թիմին հենց Բրազիլիայում:

Դուբայի 19-րդ շոփինգ փառատոնն (Dubai Shopping Festival 2014) անցկացվելու է 2014թ. հունվարի 2-ից մինչեւ փետրվարի 2-ը:

Նշված ժամանակահատվածում Դուբայում առաջարկվում են մեծ զեղչեր ապրանքների, ինչպես նաեւ տարվա մեջ ամենացածր գները զվարճանքների համար: Զբոսաշրջիկներն ամբողջ աշխարհից կարող են գնել հագուստ, կոշիկ, մանկական ապրանքներ, աքսեսուարներ, կոսմետիկա եւ օծանելիք հանրահայտ բրենդերից:

Զեղչեր տրամադրում են ավելի քան 6 հազ. խանութներ ու առեւտրի կետեր, 50 առեւտրի կենտրոններ: Բացի այդ այնտեղ անցկացվում են նորաձեւության ցուցադրություններ, երաժիշտների, փողոցային արտիստների ելույթներ եւ այլ զվարճանքներ:

Դիտում՝ 3059
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW