ՎՏԲ-Հայաստան Բանկը 2013թ. դեկտեմբերի 10-ից մինչեւ 2014 թ. մարտի 31-ն անցկացնում է ակցիա «Հարազատներին ավելի մոտ», որի ընթացքում բանկում գործող արագ դրամական փոխանցումների բոլոր համակարգերով գումար փոխանցելիս կամ ստանալիս հաճախորդները կունենան հնարավորություն շահելու արժեքավոր նվեր եւ այցելելու Հայաստանի սահմաններից դուրս ապրող հարազատներին:Ակցիայի ավարտին քանակով եւ ծավալով ամենաշատ դրամական փոխանցումներ կատարած 100 անձանց միջեւ կխաղարկվի 3 ավիատոմս դեպի այն քաղաք, որտեղ ուղարկվել կամ որտեղից ստացվել է խաղարկության արդյունքում հաղթող ճանաչված հաճախորդի` ամսաթվով վերջին դրամական փոխանցումը:ՎՏԲ-Հայաստան Բանկում հաճախորդները միշտ կարող են կատարել արագ եւ վստահելի դրամական փոխանցումներ իրենց նախընտրած երկիր Intel Express, Avers, Unistream, RIA Money Transfer, MoneyGram, Anelik, InterExpress եւ Bystraya Pochta դրամական փոխանցումների համակարգերի միջոցով:Ժամանակ խնայելու համար բանկի հաճախորդները կարող են օգտվել VTB Transfer ծառայությունից, որի միջոցով հնարավոր է ստանալ փոխանցումն առանց բանկ այցելելու. պետք է ակտիվացնել VTB Transfer ծառայությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի թողարկած բոլոր տիպի քարտերի համար, զանգահարել 87-87 հեռախոսահամարով, նշել փոխանցման կոդը, եւ գումարը կփոխանցվի ստացողի քարտին իրական ժամանակի ռեժիմում: Tweet Դիտում՝ 3485