Պրոմեթեյ Բանկը միացել է INTELEXPRESS դրամական փոխանցումների համակարգին
12.12.2013 | 15:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Պրոմեթեյ Բանկ

Պրոմեթեյ Բանկը միացել է INTELEXPRESS միջազգային դրամական փոխանցումների համակարգին, որը գործում է 90 պետությունների ավելի քան 57.000 կետերում, ներառյալ՝ Ռուսաստանը, ԱՊՀ երկրները, Անգլիան, Չեխիան, Չինաստանը, Իտալիան, Իսպանիան, Իսրայելը, Հունաստանը եւ այլն։
Համակարգը հնարավորություն է տալիս ֆիզիկական անձանց առանց
հաշիվ բացելու ուղարկել եւ ստանալ դրամական փոխանցումներ ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով եւ եվրոյով` Պրոմեթեյ Բանկի գլխամասային գրասենյակում եւ բանկի բոլոր մասնաճյուղերում:
Արտասահման գումար փոխանցելու միջնորդավճարը՝ կախված ուղղությունից, կազմում է 1,5%-2,5% է եւ վճարվում է ուղարկողի կողմից: Ստացողից լրացուցիչ միջնորդավճար չի գանձվում:
INTELEXPRESS համակարգին զուգահեռ, Պրոմեթեյ Բանկում կարելի է նաեւ կատարել դրամական փոխանցումներ UniStream, Anelik, MoneyGram, Avers եւ Быстрая Почта վճարային համակարգերով:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: