Բաց երկնքի քաղաքականության որոշ գործառույթներ վերապահվել են ՀՀ ԷՆ-ին

12.12.2013 | 13:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Օդային փոխադրումների ազատականացման ու բաց երկնքի քաղաքականության ներդրմանն ուղղված միջոցառումներն ապահովելու բնագավառում ՀՀ կառավարությունը իրավասություններ է վերապահել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ասել է, որ այս որոշմամբ սահմանվել է, որ ՀՀ կառավարության եւ օտարերկրյա պետությունների կառավարությունների միջեւ օդային հաղորդակցության ոլորտում կնքված միջազգային պայմանագրերում փոփոխություն եւ լրացում կատարելու, միջազգային նոր երկկողմ պայմանագիր կնքելու վերաբերյալ բանակցություն վարելու, պայմանագրի տեքստը մյուս կողմի հետ փոխհամաձայնեցնելու գործառույթներն իրականացնելու է էկոնոմիկայի նախարարությունը` ներգրավելով ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:

Արդեն իսկ կնքված կամ կնքվելիք միջկառավարական համաձայնագրերը վերանայվելու են սահմանափակումների վերացման իմաստով, ինչը դրական ազդեցություն կունենա տնտեսության, աշխատատեղերի ստեղծման, ուղեւորների քանակի աճի եւ ավիափոխադրումների սակագնի իջեցման վրա:

Դիտում՝ 1679
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW