ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ Visa ընկերությունն այսօր ամփոփել են «Օլիմպիական արշավ Սոչի 2014» մարկետինգային արշավի արդյունքները, որի ընթացքում կայացած խաղարկության ժամանակ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանները շահել են արժեքավոր նվերներ:Ակցիայի շրջանակներում առավելագույն բոնուսային միավորներ վաստակած Visa քարտապանների միջեւ խաղարկվել են 101 արժեքավոր մրցանակներ, որոնց թվում էին կենցաղային տեխնիկայի գնման 50 հավաստագրեր եւ ՎՏԲ-Հայաստան Բանկում արտոնյալ պայմաններով բանկային պրոդուկտների ձեւակերպման 50 հավաստագիր` -1% վարկի եւ +1%՝ ավանդի համար: Գլխավոր մրցանակին` Սոչի 2014 Ձմեռային օլիմպիական խաղերի երկու անձի ուղեգրի արժանացավ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդ Արմեն Գրիգորյանը: ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը, շնորհավորելով գլխավոր մրցանակակրին, ասել է, որ Visa-ի հետ անցկացրած համատեղ ակցիայի շնորհիվ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են իրենց Օլիմպիական շարժման մասնակից զգալ: Նա նշել է, որ ակցիան ուղղված էր Visa քարտերով անկանխիկ վճարումների ծավալի աճին եւ Visa ժամանակակից վճարային քարտերի գործառնության մասին Հայաստանի սպառողների իրազեկման բարձրացմանը: «Այսօր մենք իրականություն դարձրեցինք ինչ-որ մեկի երազանքը: Հուսով եմ, դեռ երկար կշարունակենք համատեղ աշխատանքը Visa ընկերության հետ», - ասել է Յուրի Գուսեւը: Visa ընկերության Կովկասյան տարածաշրջանի երկրների մենեջեր Իրինա Կամխաձեն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ակցիայի մասնակիցներին եւ ՎՏԲ-Հայաստան Բանկին ակտիվ գործընկերության համար, նշելով, որ սա արդեն 5-րդ համատեղ արշավն է բանկի հետ: 2013թ. հոկտեմբերի 1-ից մինչեւ նոյեմբերի 30-ը գործող ակցիայի շրջանակներում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով անկանխիկ գործարքների քանակը կրկնապատկվել է: Ակցիայի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով կատարված գործարքների միջին քանակը կազմել է օրական 8000: Tweet Դիտում՝ 4074