Էլ. եղանակով գնված ապրանքների սահմանափակումները կարող են վերանայվել

10.12.2013 | 11:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Նոյեմբերի սկզբին ՀՀ Կառավարության կողմից հավանության արժանացավ ՊԵԿ մաքսային վարչարարության ռազմավարության 2013-2014 թթ ծրագիրը: Ռազմավարության համաձայն, հայտարարվեց, որ ֆիզիկական անձանց կողմից էլեկտրոնային եղանակող գնված ապրանքները պետք է մաքսազերծվեն փոստային բաժանմունքներում, ինչը լրացուցիչ հարցեր առաջացրեց մի շարք քաղաքացիների մոտ:

Banks.am պորտալը էլեկտրոնային եղանակով գնված ապրանքների մաքսային արժեքի եւ կարգի մասին փորձել է տեղեկանալ ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակության կապերի բաժնից:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից Մեդիամաքս-ին հայտնեցին, որ ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն,  ֆիզիկական անձանց կողմից փոստային եւ սուրհանդակային առաքումներով ՀՀ սահմանով կարող են տեղափոխվել 20 կգ եւ 150 հազ. դրամ արժեք ունեցող ապրանքներ` բանավոր հայտարարագրմամբ եւ առանց մաքսային վճարներ վճարելու: Կարգի համաձայն,  նշված արտոնությունից ֆիզիկական անձինք կարող են օգտվել 180 օրվա ընթացքում միայն մեկ անգամ:

ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, ներկայումս ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել եւ շրջանառվում է «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է որոշակի փոփոխություններ իրականացնել վերոգրյալ դրույթներում` վերանայելով արժեքային մեծությունները եւ սահմանափակումները:

Հարցին, թե ի՞նչ կարգով կորոշվի էլեկտրոնային գնումների միջոցով ձեռք բերված ապրանքների մաքսային արժեքը, ՊԵԿ-ից պատասխանեցին, որ ապրանքերի հայտարարագրման ժամանակ կորոշվի նաեւ մաքսային արժեքը` ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված կարգով:

Նշված փոփոխությունների շրջանակներում ՊԵԿ-ը նախատեսում է մաքսային հայտարարագիր ներկայացնելու իրավասություն վերապահել փոստային կամ սուրհանդակային առաքումներ իրականացնող կազմակերպություններին, ինչի վերաբերյալ արդեն իսկ ձեռք է բերվել որոշակի պայմանավորվածություն «Հայ Փոստ» ՓԲԸ-ի հետ:

Սիրանուշ Եղիազարյան

Դիտում՝ 1517
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW