Էլ. եղանակով գնված ապրանքը կմաքսազերծվի փոստային բաժանմունքում

07.11.2013 | 13:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն այսօր ասել է, որ վերջին շրջանում Հայաստանում նկատվում է էլեկտրոնային եղանակով իրականացվող առեւտրի ծավալների աճ:

Այսօր ՀՀ կառավարության կողմից հավանություն ստացած ՊԵԿ-ի մաքսային վարչարարության ռազմավարության 2013-2014թ.-ի ծրագիրը նախատեսում է մաքսային ընթացակարգերի պարզեցում:

Մասնավորապես, Վախթանգ Միրումյանի խոսքով, խոսքը գնում է ֆիզիկական անձանց կողմից փոստային եւ սուրհանդակային ծառայությունների միջոցով կատարվող ապրանքների ներմուծմանը:

«Փոփոխությունները հնարավորություն են տալիս մեր քաղաքացիներին, ովքեր էլեկտրոնային եղանակով են առեւտուր կատարում, պարզեցված ընթացակարգով կատարել ապրանքի մաքսազերծումն անմիջապես փոստային բաժանմունքներում», - պարզաբանել է նա:

Դիտում՝ 7652
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW