Ամուլսարի ներդրումային ծրագիրը Լիդիան ինթերնեյշնլ ընկերության կողմից ներկայացվել է Լոնդոնում անցկացված ամենամյա Mines & Money կոնֆերանս- ցուցահանդեսում:Mines & Money-ն Եվրոպայի առաջատար հանքարդյունաբերական ներդրումների ցուցահանդեսն է, որին մասնակցում են ավելի քան 3000 ներդրողներ, ֆինանսական եւ հանքարդյունաբերական ընկերություններ:Կոնֆերանսի ընթացքում հանքային եւ հանքարդյունաբերական գծով հոլանդական ING բանկի փոխնախագահ Անդոր Լիփսն ասել է. «Վերջին 7 տարիների ընթացքում Լիդիանը հսկայական աշխատանք է իրականացրել Հայաստանը աշխարհի տարբեր կողմերում որպես ներդրումային ուղղություն ներկայացնելու եւ Ամուլսարի ծրագրի իրականացման միջոցով Հայաստանում հաջողված բիզնես մոտեցման փորձի ցուցադրման առումով: Լիդիանի կողմից որդեգրված նախաձեռնողական մոտեցումը եւ բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավումը, ինչպես նաեւ Ամուլսարի ծրագրի շատ դրական երկրաբանական արդյունքներով եւ տեխնիկական հիմքերով ամրագրված հիմնավոր կատարողականը Հայաստանում առաջին ժամանակակից ոսկու հանքը կառուցելու համար ամուր հիմքեր են ապահովում»: Լիդիան ինթերնեյշնլը կոնֆերանսում ներկայացնող ընկերության գլխավոր ֆինանսական տնօրեն Ռոդերիկ Քորրին ասել է. «Տնտեսական անկայունության այս ժամանակներում հանքարդյունաբերական ոլորտ ներդրումներ ներգրավելը բարդ գործ է, հատկապես որպես միջազգային ներդրումային ուղղություն համեմատաբար անհայտ այնպիսի երկրներ, ինչպիսին Հայաստանն է: Այդուհանդերձ Լիդիանը հսկայական ջանքեր է ներդրել Հայաստանը ներկայացնելու ուղղությամբ: Միջազգային ֆինանսական կորպորացիայի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի նման միջազգային բաժնետերերի առկայությամբ, մենք հույս ունենք, որ Ամուլսարի ծրագիրը մեծ հաջողության օրինակ կլինի թե ներդրողների թե Հայաստանի համար»: Tweet Դիտում՝ 3864