Նորայր Մուրադյան. “Աղետի գոտին պետք է դառնա արդյունաբերության գոտի”

06.12.2013 | 14:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: 1988 թ-ին Սպիտակի շրջկոմի առաջին քարտուղար Նորայր Մուրադյանն ասել է, որ երկրաշարժից տուժած աղետի գոտին վերականգնելու համար այդ տարածքում անհրաժեշտ է զարգացնել արդյունաբերությունը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Նորայր Մուրադյանն ասել է, որ արդյունաբերական ծրագրերի զարգացումը եւ իրականացումը կապում է Ռուսաստանի հետ: Մասնավորապես, նրա կարծիքով, այս հարցը պետք է քննարկվի Մաքսային միության անդամ երկրների հետ:

“Համապատասխան առաջարկներով նամակ եմ ուղարկել ՌԴ նախագահ Պուտինին՝ առաջարկելով աղետի գոտու տարածքում հիմնել ռուսաստանյան գործարանների մասնաճյուղերը”, - ասել է մոսկվայաբնակ Նորայր Մուրադյանը:

Մինչդեռ տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանն առաջարկում է աղետի գոտում ներդնել եւ զարգացնել հելիոֆիկացիայի ծրագիրը:
Ըստ նրա նախագծի, վերագործարկելով Սպիտակի, Գյումրու, Վանաձորի գործարանները, համապատասխանեցնելով դրանք հելիոֆիկացիայի ծրագրին՝ հնարավոր է ստեղծել նոր աշխատատեղեր:

Դիտում՝ 1592

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW