Հայբիզնեսբանկը Հեռուստամարաթոն 2013-ի գլխավոր հովանավորն է

28.11.2013 | 17:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայբիզնեսբանկը, կարեւորելով համազգային կարեւորություն ունեցող միջոցառումները, ստանձնել է Հեռուստամարաթոն 2013-ի գլխավոր հովանավորի կարգավիճակը:

Հեռուստամարաթոնի ընթացքում հավաքագրված գումարներն ուղղվելու են Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական նշանակության մայրուղու կառուցմանը:

Հայբիզնեսբանկը կոչ է անում բոլորին աջակցել Հեռուստամարաթոն 2013-ի նպատակի իրականացմանը՝ վստահեցնելով, որ «մենք ենք կերտելու ապագայի հուսալի ճանապարհը»:

16-րդ հեռուստամարաթոնը կմեկնարկի նոյեմբերի 28-ին տեղական ժամանակով ժամը 20:00-ին եւ կշարունակվի մինչեւ առավոտյան ժամը 8-ը:  

Հեռուստամարաթոնին հնարավոր է հետեւել Հանրային հեռուստաընկերության, Արմենիա, Շանթ եւ Երկիր Մեդիա հեռուստաալիքների եթերում:

Դիտում՝ 1612

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW