ՀՀ ԿԲ նախագահը կմասնակցի Միջպետբանկի խորհրդի նիստին

28.11.2013 | 16:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր մեկնել է Մոսկվա, որտեղ նոյեմբերի 29-ին կմասնակցի ԱՊՀ Միջպետական բանկի խորհրդի հերթական նիստին:

Նիստում քննարկվելու են Միջպետական բանկի 2013թ. 9-ը ամիսների գործունեությանը, ֆինանսական ռիսկերի կառավարման ոլորտում բանկում կիրառվող համակարգին, ինչպես նաեւ բանկի բյուջեին առնչվող հարցեր:

Այցի ընթացքում նախատեսված է Արթուր Ջավադյանի հանդիպումը ՌԴ Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլլինայի հետ:

Դիտում՝ 1476

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW