Փոխարժեքի հաշվարկի փոփոխության արդյունքում, 2014թ.-ի պետբյուջեի նախագծի ծախսերն ու եկամուտներն ավելացել են ավելի քան 1,4-ական մլրդ դրամով:Այսօր այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:2014 թ. պետբյուջեի առաջին տարբերակում եկամուտները նախատեսվում էին 1,13 տրիլիոն դրամի սահմաններում, ծախսերը` 1,24 տրիլիոն սահմաններում։Դավիթ Սարգսյանը ներկայացրել է պետբյուջեի ծախսային մասին վերաբերող որոշ փոփոխությունները:17 մլրդ դրամով ավելացել են արտարժութային պետական պարտատոմսերի սպասարկման տոկոսավճարների գծով ծախսերը, նախնական արհեստագործական ուսումնական հաստատությունների վերանորոգման գծով՝ 1,2 մլրդ դրամ, կրթական եւ տրանսպորտային օբյեկտների շինարարության եւ վերանորոգման գծով՝ 5,5-ական մլրդ դրամ, Կոմիտասի թանգարանի կառուցման գծով՝ 70,9 մլն դրամ եւ այլն:Դավիթ Սարգսյանը տեղեկացրել է, որ ԱԺ-ում 2014թ.-ի պետբյուջեի նախագծի առաջին քննարկումից հետո կառավարությունը ստացել է 326 առաջարկություն, որոնցից 31 ընդունելի են համարվել, 208-ի վերաբերյալ տրվել են պարզաբանումներ, 87-ը՝ համարվել են ոչ ընդունելի: Tweet Դիտում՝ 1261