Համաշխարհային բանկը 2014-2017թթ. «Երկրի գործընկերության ռազմավարության» շրջանակներում Հայաստանին կառաջարկի $ 873 մլն ֆինանսական օժանդակություն: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր հայտնել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին:Նա նշել է, որ նշված գումարի հետ տրամադրվելու է նաեւ $72 մլն-ի չափով բյուջետային աջակցության: Ռազմավարության ներքո Հայաստանին կտրամադրվի մրցունակության եւ աշխատատեղերի ստեղծման, ինչպես նաեւ սոցիալական ծառայությունների մատուցման արդյունավետության ու արդարացիության բարելավմանն ուղղված աջակցություն:«Ծրագրի շրջանակներում տրամադրվող գումարի հիմնական նպատակը տնտեսական աճի ապահովումն է` մասնավոր սեկտորի զարգացմամբ եւ աշխատատեղերի ստեղծմամբ: Այն ներառում է նաեւ աղքատության կրճատման, սոցիալական աջակցության բարելավմանն ուղղված քայլեր: Այստեղ միահյուսված են պետական կառավարման եւ կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրները»,- ասել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանյին տնօրեն Հենրի Քերալին:Նա նշել է, որ ռազմավարությունը հիմնվում է մինչեւ 2025 թ. Հայաստանի զարգացման ռազմավարության վրա եւ հավելել, որ «առաջարկվող $ 873 մլն ֆինանսական օժանդակություն կներառի Միջազգային զարգացման ընկերակցության, Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի եւ Միջազգային ֆինանսական կորպորացիային ֆինանսական միջոցների հասանելիության ապահովությամբ»: Tweet Դիտում՝ 1131