ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսավորմամբ ընթանում է Yerevan Mall-ի շինարարությունը

19.11.2013 | 11:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը  Ամերիաբանկի հետ համատեղ ֆինանսավորում է Երեւանում տեղակայված «Yerevan Mall» առեւտրի եւ զվարճանքի կենտրոնի շինարարությունը:

Առեւտրի համալիրը, որի ընդհանուր մակերեսը կազմելու է 66 հազ. 939 ք/մ, տեղակայված է Երեւանի Արշակունյաց պողոտայում: Այն բաղկացած է լինելու երկու վերգետնյա եւ երկու ստորգետնյա (ավտոկայանատեղի) հարկերից, որտեղ տեղակայված են լինելու տեխնիկայի եւ էլեկտրոնիկայի, բրենդային հագուստի խանութներ, զվարճանքի կենտրոններ (խաղահրապարակներ, ատրակցիոններ), ռեստորաններ, սրճարաններ, ոսկյա իրերի խանութներ, ինչպես նաեւ խոշոր մթերային սուպերմարկետ:  

Կառույցի շինարարությունը սկսվել է 2010թ.-ին: Ներկայումս  ավարտված է երկաթբետոնե կոնստրուկցիաների շինարարությունը,  կատարվում են ներքին ինժեներական, մոնտաժային եւ հարդարման աշխատանքներ:

«Ձեռնարկատերերին ուղղված ֆինանսական օգնությունը մեր ռազմավարական խնդիրներից մեկն է: ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստ է աջակցել բիզնեսի զարգացմանը` որակյալ բանկային ծառայություններ եւ սպասարկման ձեռնտու պայմաններ տրամադրելով: «Yerevan Mall» առեւտրի կենտրոնի շինարարության վարկավորումը թույլ է տալիս ակտիվ մասնակցություն ունենալ Երեւանի զարգացման գործում եւ գործընկերների հետ համագործակցությունը դուրս բերել նոր մակարդակի», - նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:

«Yerevan Mall»-ի շինարարությունն իրականացնում է «Շին Տավր» ընկերությունը:

Դիտում՝ 5293
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW