«Հայ գրքի տպագրության 500-ամյակ» հուշադրամը (Վարդան Վարդանյանի էսքիզների հեղինակությամբ) արժանացել է առաջին մրցանակի Իտալիայի Վիչենցա քաղաքում անցկացված միջազգային դրամագիտական մրցույթում (Vicenza Numismatica): «Հայ գրքի տպագրության 500-ամյակ» հաղթող է ճանաչվել «Աշխարհի լավագույն մետաղադրամը» անվանակարգում: Հուշադրամի երկու կողմերը խորհրդանշորեն միավորում են անցյալն ու ներկան՝ արտացոլելով ոչ միայն հայկական առաջին գրքի՝ «Ուրբաթագրքի» տպագրության 500-ամյակը (տպագրվել է 1512 թ. Վենետիկում Հակոբ Մեղապարտի ջանքերով), այլեւ Հայաստանի ու իր մայրաքաղաք Երեւանի միջազգային մշակութային դերը:Հեղինակավոր մրցույթին մասնակցել են մեծ թվով հանրաճանաչ դրամահատարաններ եւ էմիտենտ-կազմակերպություններ՝ ներկայացնելով 2012 թ. թողարկման հուշադրամները: Tweet Դիտում՝ 1321