Դավիթաշեն համայնքի 2-րդ թաղամասում «Տոնուս» շինանրարական ընկերության կողմից կառուցվող 44/4 բազմաբնակարան շենքի մի խումբ բնակիչներ այսօր ներխուժել են Արցախբանկի Սայաթ Նովա 12 հասցեում գտնվող մասնաճյուղ` խաթարելով բանկի աշխատանքը:Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել է բնակարանատերերից Հրաչ Մխիթարյանը, «ակցիայի նպատակը Արցախբանկի բնականոն աշխատանքը խաթարելն է` ղեկավարության ուշադրությունը հրավիրելով խնդրի վրա»: Մեր զրուցակիցը նշել է, որ օրեր առաջ բանկից ստացել են մի առաջարկ, որից դրդված դիմել են նման քայլի:«Տոնուս Դավիթաշեն» ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ առաջարկությունները կրում էին հետեւյալ բովանդակությունը.1. Հաշվի առնելով պարտավորության գումարը` ստացվում է, որ շենքի ինքնարժեքը կազմում է`Դավիթաշեն շենքի մասովԲնակելի մասը` $900 քմ Բիզնես տարածքը` $1100 քմ Նկուղը` $400 քմՎկայական ունեցող բնակիչներից գանձել եւս $50 յուրաքանչուր քմ-ի համար:2. Քանի որ Տոնուսի պարտավորությունների չափը կազմում է $7 մլն, որի $2,3 մլն-ի գույքը ծանրաբեռնված չէ, բանկը պատրաստ է $4,7 մլն պարտքը զիջել բնակիչներին, եթե նրանք պարտավորվում են վճարել ամբողջ պարտքը, ընդ որում՝ $1 մլն-ը` Փափազյան փողոցի շենքի մասով, իսկ $3,7 մլն-ը` Դավիթաշենի շենքի մասով:Արցախբանկի շենքի մոտ հավաքված բնակիչները նշեցին, որ համաձայն չեն վերոնշյալ առաջարկներին, եւ այնքան ժամանակ կշարունակվեն նմանատիպ ակցիաները, քանի դեռ իրենց բնակարանները հետ չեն վերադարձրել: Մեդիամաքս-ը փորձեց խոսել նաեւ բանկի ներկայացուցիչների հետ, սակայն պահակապարեկային ծառայությունից հայտնեցին, որ մուտքը փակ է, իսկ աշխատանքները` ժամանակավորապես կասեցված:Խնդրի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ Արցախբանկի փաստաբան Գեւորգ Չաքմիշյանից, որը նշեց, որ բնակիչների քայլի մասին տեղեկացել է լրատվամիջոցներից:«Չեմ կարող ասել, թե ինչու են բնակիչները նման քայլի դիմել: Ինչ վերաբերում է առաջարկություններին, ապա դրանք ներկայացրել ենք բնակիչներից երկուսին`սպասելով նրանց մեկնաբանությանը, որեւէ պատասխան մինչ օրս չենք ստացել` ոչ դրական, ոչ բացասական»,- ասել է Գեւորգ Չաքմիշյանը: Փաստաբանը նշել է, որ առաջարկությունների համաձայն, կամ բնակիչները կվճարեն հավելավճար եւ արդյունքում կստանան իրենց պատրաստ բնակարաններն ու սեփականության վկայականները, կամ «Տոնուս»-ին վճարած գումարները որոշակի պահումով բանկը կվերադարձնի նրանց` պայմանով, որ իրենք կհրաժարվեն իրենց բնակարաններից: Մեր զրուցակիցը նշել է, որ ակցիայի փոխարեն սպասում են բնակիչների արձագանքին` հավելելով, որ «Բանկի աշխատանքի խոչընդոտումը կարող է դիտվել նաեւ որպես հասարակական կարգի խախտում»: Տեքստը եւ լուսանկարները` Սիրանուշ Եղիազարյանի Tweet Դիտում՝ 3994