PEMPAL-ը Երեւանում քննարկում է պետական ծախսերի կառավարման բարեփոխումները

14.11.2013 | 12:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանում այսօր մեկնարկել է PEMPAL (Պետական ծախսերի կառավարում-նախնական ուսուցման աջակցում) ծրագրի հանրային հատվածի ներքին աուդիտորների համար նախատեսված աշխատանքային խմբի հանդիպումը:

Համաշխարհային բանկի աջակցությամբ եւ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացվող ծրագրի նպատակն է աջակցել Եվրոպական եւ Կենտրոնական Ասիայի 22 երկրներում պետական ծախսերի ֆինանսական կառավարման բարեփոխումներին:

Հանդիպմանը ներկա ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը կարեւորել է Հայաստանում ներքին աուդիտի բարեփոխումներին ուղղված քայլերը, մասնավորապես, Workflow Management համակարգի գործարկումը, որը Ֆինանսների նախարարությանը թույլ է տալիս հետեւել տարբեր նախարարությունների ներքին աուդիտի մասնագետների աշխատանքին: Համակարգն այսօր աշխատում է պիլոտային ռեժիմում, բայց արդեն 2014-ի հունվարից նախատեսվում է դրա ամբողջական գործարկումը պետական կառույցներում:
 
ՀՀ ֆինանսների նախարարության ներքին ֆինանսական հսկողության  մեթոդաբանության վարչության պետ Մակար Ղամբարյանի խոսքերով, արտասահմանից ժամանած մասնագետներն այստեղ են Հայաստանի փորձին ծանոթանալու եւ իրենց երկրներում եւս ներքին աուդիտի նմանատիպ համակարգ ներմուծելու համար:

“Ֆինանսների նախարարությունը Համաշխարհային բանկի օժանդակությամբ ոչ միայն մշակեց այն մեթոդաբանությունը, որը ընդունված է եւ գործում է աուդիտորների համար, այլեւ փորձեց գտնել մի լուծում, որը կհեշտացնի աուդիտորների ամենօրյա աշխատանքը: Հուսով ենք, որ արդեն հաջորդ տարի կկարողանանք ամբողջ ծավալով իրականացնել այդ ծրագիրը”,- ասել է Ղամբարյանը:

Պետական ֆինանսների կառավարման գծով փորձի փոխանակման եւ գործընկերությունների փոխադարձ աջակցության PEMPAL ծրագրի տնօրեն, Մոլդովայի ֆինանսների նախարարության ներքին աուդիտի ծառայության պետ Դիանա Գրոսու Աքսենտին իր խոսքում նշել է, որ բոլոր պատվիրակությունները տպավորված են Հայաստանի թիմի աշխատանքով: Աքսենտիի խոսքերով, Հայաստանն այսօր ոչ միայն սովորում է այլ երկրներից, այլեւ ինքն է զբաղվում փորձի փոխանակմամբ:

Դիտում՝ 1545
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW