Հայաստանն ու Իրաքը գործարարների համատեղ խորհուրդ կստեղծեն

08.11.2013 | 17:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանն ու Իրաքը կստեղծեն գործարարների համատեղ խորհուրդ երկու երկրների գործարարների շփումներն ու փոխադարձ ներդրումները խրախուսելու համար:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին ասվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Իրաքի փոխվարչապետ Ռոշ Նուրի Շաուեյսի Երեւանում կայացած հանդիպման ժամանակ:

Իրաքի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Երեւանում է գտնվում Հայաստան-Իրաք միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի շրջանակներում:

Հանդիպման ընթացքում ՀՀ նախագահը եւ Իրաքի փոխվարչապետն անդրադարձել են  երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: Նշվել է երկկողմ առեւտրաշրջանառության ծավալների կտրուկ աճի մասին:

Ռոշ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան են ժամանել մեծ թվով իրաքցի գործարարներ:

Դիտում՝ 5452

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW