ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ-ն եւ Orange-ը առաջարկում են հեռախոսի ապահովագրություն

08.11.2013 | 16:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսուհետ բոլոր նրանք, ովքեր բջջային հեռախոս կգնեն Orange-ի խանութներից, կկարողանան այն ապահովագրել վնասների, գողության ու կորստի դեպքերի համար, որի ծառայությունը կտրամադրի ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը:

 «Սա առաջին համատեղ նախագիծն է երկու ընկերությունների, որոնք ոչ միայն ունեն մեծ միջազգային փորձ, այլ նաեւ յուրաքանչյուրն  իր ոլորտի առաջատարն է: Այս համագործակցությունից շահելու են առաջին հերթին մեր հաճախորդները՝ առաջարկվող պրոդուկտը համապատասխանում է ամենաբարձր ստանդարտներին: Մենք շարունակելու ենք զարգացնել մեր համագործակցությունը, եւ հուսով եմ, որ մոտ ժամանակներս հանդես կգանք նաեւ այլ գրավիչ առաջարկներով»,- ասել է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության Խորհրդի անդամ Սոնա Դալալյանը այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Այս ծառայությունը լայնորեն տարածված է Արեւմտյան Եվրոպայի երկրներում, եւ մենք ուրախ ենք առաջարկել այն նաեւ Հայաստանի մեր հաճախորդներին: Մեր հաճախորդների համար հոգատար օպերատոր լինելու մեր քաղաքականությանն ու ցանկությանը հավատարիմ՝ մենք այս ծառայությամբ նրանց առաջարկում ենք հարմարավետության մի նոր մակարդակ: Ի լրումն բոլոր այն առավելությունների, որ մեր հաճախորդները ստանում են Orange-ի խանութներից հեռախոս գնելիս՝ ներառյալ լիարժեք հետվաճառքային սպասարկում, երաշխիք ու զեղչեր, որոնք տրամադրվում են հեռախոսը մեր ծառայությունների հետ համատեղելիս, այժմ մեր բաժանորդները կարող են է՛լ ավելի հանգիստ ու ապահով զգալ, հատկապես սմարթֆոն գնելիս»,-ասել է Օրանժ Արմենիա-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Հաճախորդները կարող են կնքել ապահովագրության պայմանագիրը գնումը կատարելու պահին: Ապահովագրությունը կծածկի այն դեպքերը, որոնք նախատեսված չեն երաշխիքային սպասարկմամբ, այսինքն՝ վնասների, կորստի եւ գողության դեպքերը: Ծառայությունն այսօրվանից կգործի Orange-ի 19 խանութներում, իսկ մինչեւ նոյեմբերի վերջ՝ վաճառքի եւ սպասարկման ողջ ցանցում՝ ներառելով բոլոր 76 խանութները:

Հեռախոսի կոտրվելու կամ վնասվելու դեպքում, երբ հեռախոսը փաստացի հաճախորդի ձեռքին է, հաճախորդը պետք է դեպքի մասին անհապաղ տեղեկացնի ապահովագրողին 31-10-10 հեռախոսահամարով եւ դիմի Orange-ի խանութներից որեւէ մեկը` ներկայացնելով երաշխիքային կտրոնը: Orange-ը կհոգա վերանորոգման մասին եւ կառաջարկի հեռախոս ժամանակավոր օգտագործման համար: Իսկ հեռախոսի կորստի դեպքում կփոխհատուցվի հեռախոսի արժեքը՝ հաշվի առնելով տվյալ հեռախոսի մաշվածությունը: Փոխհատուցման գումարը կախված է լինելու գնման օրվանից մինչեւ փոխհատուցման օրն ընկած ժամանակահատվածից. որքան նոր է հեռախոսը, այդքան մեծ է փոխհատուցվող գումարը: Հեռախոսի գողության դեպքում կհատուցվի նաեւ կատարված խարդախ զանգերի արժեքը՝ 30000 դրամի սահմաններում:

Դիտում՝ 4372
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW