ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2013-ի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սպառողական շուկայում 0,3% գնաճ է արձանագրվել:Վիճակագրության համաձայն, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչքները եւ ծխախոտը) գները նշված ժամանակահատվածում աճել են 0.3%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 1.4%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.3% նվազում: 2013թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.3% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է մսամթերքի, կաթնամթերքի, հրուշակեղենի, ձկնամթերքի, բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբերի 0.5-4.0% գնաճով: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 9-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-4.0% գնաճ, իսկ 4-ում` 4.1-0.2% գնանկում: Հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.4% գնաճ, ինչը հիմնականում կոշկեղենի` 3.5%, հագուստի եւ գործվածքի`5.0% գնաճի արդյունք է: 2013թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ լվացող միջոցների գներն աճել են 0.1%-ով, դեղամիջոցներինը`0.1%-ով, տեքստիլեղենինը`0.4%-ով, խոհանոցային սպասքինը` 0.4%-ով, վառելիքինը` 0.5%-ով, կահույքինը` 0.7%-ով, գորգեղենինը` 1.0%-ով: Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է ոսկերչական ապրանքների`2.2%, շինանյութերի` 0.5%, այգեգործական ապրանքների` 0.3%, կենցաղային էլեկտրաապրանքների` 0.1%, մշակույթի ապրանքների` 0.1% գնանկում, իսկ գրենական պիտույքների, գեղահարդարման ապրանքների ապրանքախմբում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: 2013թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում բենզինի գնի մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ դիզելային վառելիքինը նվազել է 0.1%-ով: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2013թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արձանագրվել է սակագների 0.3% նվազում, ինչը հիմնականում տրանսպորտի` 2.3% (պայմանավորված օդային տրանսպորտով ուղեւորների փոխադրավարձի ծառայությունների սակագների 4.5% նվազմամբ), բուժսպասարկման` 1.1%, մշակույթի ոլորտի` 0.3% ծառայությունների սակագների նվազման արդյունք է: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է բնակարանային կոմունալ` 0.1%, կենցաղային բնույթի` 0.2%, հանգստի կազմակերպման` 0.3%, հանրային սննդի` 0.7%, իրավական ու բանկային` 0.7% ծառայությունների սակագների հավելաճ: Կապի եւ կրթության համակարգի ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:2013թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սպառողական շուկայում գրանցված 0.3% գնաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի (հոկտեմբերի 1-30-ի դրությամբ) 0.5% նվազմամբ: Tweet Դիտում՝ 1368