«Անելիք» համակարգով հնարավոր է փոխանցումներ իրականացնել 0% միջնորդավճարով

08.11.2013 | 13:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Անելիք» դրամական փոխանցումների համակարգով այսուհետ հնարավոր է փոխանցումներ իրականացնել 0% միջնորդավճարով: «Անելիք Ռու» բանկի VISA ANELIK Classic պլաստիկ քարտի քարտապանները կարող են արտարժույթով փոխանցել իրենց դրամական միջոցներն ԱՊՀ-ի, Մերձբալթյան երկրների եւ Վրաստանի իրենց բարեկամներին առանց միջնորդավճարի:

Նշենք, որ համակարգն արդեն հասանելի է նաեւ համացանցում, եւ դրամական փոխանցումներ հնարավոր է իրականացնել VISA ANELIK քարտով աշխարհի ցանկացած վայրից:  

«Վստահ եմ, որ այս գործիքից ակտիվորեն կօգտվեն մեր հայրենակիցներն, ովքեր իրենց փոխանցումները կարող են կատարել նաեւ համացանցի միջոցով աշխարհի ցանկացած վայրից, ցանկացած պահի, առանց բանկ հաճախելու եւ ամենակարեւորը բացարձակ անվճար: Նման բացառիկ առաջարկը հնարավոր եղավ իրականացնել մեր գործընկեր «Անելիք Ռու» բանկի հետ սերտ համագործակցության շնորհիվ»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:

Դիտում՝ 5507
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW