ՎՏԲ-Հայաստան Բանկը համագործակցում է Komatsu ընկերության հետ ֆինանսական լիզինգի մասով

08.11.2013 | 12:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսել է համագործակցել Komatsu տարբերանշանի պաշտոնական ներկայացուցիչ «ԻԿՕ Մաշիների» ՍՊԸ հետ ֆինանսական լիզինգի մասով:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի հնարավորություն լիզինգային գործունեություն ծավալել ռուսաստանյան ՎՏԲ Լիզինգ ընկերության միջոցով, որը ՎՏԲ Բանկ ԲԲԸ դուստր կազմակերպությունն է: Դա թույլ է տալիս ավելացնել աշխատանքի օպերատիվությունը, ակտիվորեն զարգացնել պրոդուկտային շարքը, մատակարարների հետ համագործակցության ծրագրերը, ապահովել լիզինգային գործունեության որակյալ ուղեկցումը եւ համագործակցել միջազգային մատակարարների ու վաճառողների հետ:

«Ֆինանսական լիզինգի պահանջարկը Հայաստանում կապված է պոտենցիալ հաճախորդների` լիզինգային ֆինանսավորման հնարավորությունների գիտակցման մակարդակի բարձրացման հետ: ՎՏԲ-Հայաստան Բանկում ֆինանսական լիզինգ ստանալը նշանակում է ձեռք բերել բոլոր առավելությունները, որոնցից օգտվում են ՎՏԲ Լիզինգ ընկերության հաճախորդները` աշխատակազմի աշխատանքի բարձր չափանիշների երաշխիք, բիզնեսի եւ մասնավոր հաճախորդների համալիր սպասարկման հնարավորություն, կայունություն ու արհեստավարժություն»,- ասել է «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը.:

ՎՏԲ-Հայաստան Բանկը Հայաստանի տարածքում գործող սակավաթիվ բանկերից է, որն առաջարկում է ֆինանսական լիզինգի ծառայություն : Լիզինգի միջոցով Բանկն առաջարկում է ձեռք բերել ավտոտրանսպորտ, շինարարական տեխնիկա, հանքերում, ճանապարհաշինարարական, արդյունաբերական, բժշկական եւ այլ ոլորտներում օգտագործվող սարքավորումներ:

Komatsu ընկերությունը ամբողջ աշխարհի մասնագետների կողմից ընդունված հատուկ տեխնիկայի առաջատար արտադրող է: Ճապոնական արտադրության էքսկավատորները, ինքնաթափերն ու ամբարձիչները վստահելի ու պարզ սարքավորումների համբավ ունեն: Այսօրվա դրությամբ Komatsu Group-ը ներառում է 188 ընկերություն, որոնք մասնագիտացված են հանքաարդյունաբերական ոլորտի, շինարարական ընկերությունների ու լոգիստիկ կենտրոնների համար նախատեսված որակյալ պահեստամասերի եւ տեխնիկայի արտադրման ուղղությամբ:

Komatsu ընկերությունից Բացի Բանկը համագործակցում է նաեւ խոշոր ռուսական ավտոմոբիլային կորպորացիայի` ծանր բեռնատար մեքենաների արտադրող ԿամԱԶ ընկերության, համաշխարհային ավտոմոբիլային արդյունաբերության առաջատարներ «Toyota Yerevan» LLC (Toyota), «Eurowagen» LLC (Volkswagen), «KIA Motors Armenia» CJSC (KIA), «HANA Service» LLC (official representative SCANIA) ընկերությունների հետ:

Դիտում՝ 3358
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW