ԲՀԿ անդամին մտահոգում են 2014-ի պետբյուջեի նախագծի մի շարք դրույթներ

07.11.2013 | 13:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԲՀԿ անդամ Միքայել Մելքումյանն այսօր ասել է, որ 2014-ի պետական բյուջեի նախագիծը պահպանում է ընթացիկ տարվա բյուջեի կառուցվածքը:

«Սակայն, եթե 2012-2013-ին կիրառվեցին նոր վարչարարական գործիքներ, ապա 2014-ին  նման մեխանիզմների կիրառում չի նախատեսվում, բայց կառավարությունը տնտեսության նկատմամբ նոր պահանջներ է դնում, որոնց իրականացման համար արդյունավետ գործիքներ չենք տեսնում», - նշել է Միքայել Մելքումյանը:

Նա նկատել է, որ 2014-ի բյուջեի նախագծով հարկատեսակներից ամենամեծ աճը սպասվում է եկամտային հարկի մասով:

«Եկամտային հարկի նշված ծավալը 287 մլրդ դրամ է, իսկ 2013-ին այն եղել է 225 մլրդ: Հարց է առաջանում` որտեղի՞ց պետք է հավաքագրվի նշված գումարը: Բացատրության մեջ նշվում է աշխատավարձերի բարձրացումն ու վարչարարական գործիքների կիրառումը», - ասել է պատգամավորը:

«Առաջին անգամ կառավարությունը բյուջետային ուղերձում անուղղակի կերպով արձանագրում է ստվերային տնտեսության չափը, համախառն ներքին արդյունքի ցուցանիշը 2014-ի համար նախատեսված է 4,7 տրիլիոն դրամ, մոտավորապես`$11,5 մլրդ, որի 36,6%-ը նախատեսված է եկամուտներ կամ աշխատավարձ համար` 1,7 տրիլիոն դրամը», - նկատել է Միքայել Մելքումյանը:

Անդրադառնալով բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի ստեղծմանը` ԱԺ պատգամավորը նկատել է, որ վերջին 5 տարիների ընթացում կառավարությունը ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցությունը 40%-ից իջեցրել է 20,8%: «Այս պայմաններում ինչպե՞ս կարելի է խոսել բարձր արտադրողական աշխատատեղերի ստեղծման մասին», - ասել է Միքայել Մելքումյանը:

Դիտում՝ 1520
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW