«Անելիք» փոխանցումների համակարգը իջեցրել է սակագները

01.11.2013 | 16:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ս.թ. նոյեմբերի 1-ից «Անելիք» դրամական փոխանցումների համակարգը հատուկ ակցիայի շրջանակում իջեցրել է դրամական փոխանցումների սակագները:

Մասնավորապես, սակագները նվազել են 2-ից 3 անգամ ԱՄՆ դոլարով, եվրոյով եւ ռուսաստանյան ռուբլով իրականացվող փոխանցումների դեպքում: Նոյեմբերի 1-ից մինչեւ 2014թ. մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում հաճախորդները կարող են արտերկրում գտնվող իրենց հարազատներին փոխանցել կամ նրանցից ստանալ  դրամական միջոցներ ԱՄՆ դոլարով եւ եվրոյով նախկին 3%-ի փոխարեն 0,5-0,9% տոկոսադրույքով:

Ռուսաստանյան ռուբլով կատարվող փոխանցումների համար նոյեմբերի 1-ից մինչեւ 2014. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում նախկին 2%-ի փոխարեն կգործի 0,5-0,9% սակագին:

Դիտում՝ 6844
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW