Զարգացման Բանկը գործարկել է խրախուսական ծրագիր MasterCard-ի քարտապանների համար

01.11.2013 | 15:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Զարգացման Հայկական Բանկը «Արմենիան Քարդ» (ArCa) եւ MasterCard ընկերությունների հետ համատեղ իրականացնում է խրախուսական ծրագիր MasterCard քարտապանների համար:

Մասնավորապես, ս.թ. նոյեմբերի 1-ից 30-ը, կատարելով 30 եւ ավել անկանխիկ գործարք MasterCard եւ Maestro քարտերով  300 000 եւ ավել դրամի, քարտապանները կստանան հնարավորություն շահելու պլանշետ:

Ծրագրին մասնակցել ցանկացողները, ովքեր չունեն համապատասխան քարտը, ս.թ. նոյեմբերի 1-ից մինչեւ նոյեմբերի 30-ը կարող են Զարգացման Հայկական Բանկից ձեռք բերել MasterCard Gold եւ Cirrus Maestro տեսակի քարտերը 50% զեղչով:

Զարգացման Բանկը սահմանել է նաեւ անակնկալ նվերներ առաջին 20 քարտապանների համար, ովքեր նշված ժամանակահատվածում MasterCard կամ Maestro տեսակի քարտերով կկատարեն առավելագույն գումարով անկանխիկ գնումներ:

Դիտում՝ 1814

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW