ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն իր բոլոր քարտապանների համար կազմակերպում է հերթական խաղարկություն. Խաղարկվելու են Nissan Micra մակնիշի ավտոմեքենա եւ 100 հատ 100 000 դրամ արժողությամբ նվեր-քարտեր Երեւան քաղաքի սիրված խանութներում գնումներ կատարելու համար: Բոլոր նրանք, ովքեր հանդիսանում են Բանկի American Express, Visa, MasterCard կամ ArCa քարտերի քարտապաններ եւ ս.թ. նոյեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը նշված վճարային համակարգերի քարտերից որեւէ մեկով կկատարեն նվազագույնը 100 000 դրամի վճարային գործարք ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, կմասնակցեն Nissan Micra մակնիշի ավտոմեքենայի եւ վերոնշյալ նվեր-քարտերի խաղարկությանը, որը կկայանա 2014թ. հունվարին: Խաղարկությունը անցկացվելու է պատահականության սկզբունքով, եւ հաղթողներին ընտրելու են հենց բանկի հաճախորդները: Վճարային գործարքների շեմը հաղթահարած քարտապանների անունները պարունակող թերթիկները լցվելու են բանկի նորաբաց «Նոր Նորք» մասնաճյուղում տեղադրված հատուկ արկղի մեջ: Մի քանի օրերի ընթացքում բանկի այցելուների կողմից արկղից դուրս են բերվելու 101 քարտապանների անուններ, որոնց միջեւ էլ անցկացվելու է մրցանակների խաղարկությունը:ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աշխատակիցները խաղարկությանը չեն մասնակցելու: Tweet Դիտում՝ 2988