Կոնվերս Բանկի գլխամասային գրասենյակում նախօրեին տեղի է ունեցել «20 Շանս» ավանդի շրջանակում կազմակերպած առաջին խաղարկությունը: Խաղարկության արդյունքում 2 մլն ՀՀ դրամ շահումային ֆոնդը բաշխվեց 21 ավանդատուների միջեւ, որոնց անունները խաղարկության ընթացքում վիճակահանության միջոցով դուրս հանվեցին ցանկից: 21 հաջողակներից 1-ը շահեց խաղարկային գումարի 20%-ը, իսկ մնացած 20-ը՝ խաղարկային գումարի 80%-ը:Կոնվերս Բանկը «20 Շանս» նոր ավանդային ակցիան մշակել է իր 20-ամյա հոբելյանական ծրագրերի շրջանակներում: Այն նախատեսված է միայն ֆիզիկական անձանց համար: Ավանդի նվազագույն 20 000 ՀՀ դրամ չափը հնարավորություն է տալիս ավանդատուներին ոչ միայն ստանալ երաշխավորված տոկոսային եկամուտ, այլեւ շահել հավելյալ գումար՝ խաղարկությունների միջոցով: Tweet Դիտում՝ 5409