Ամերիաբանկի շահույթը կազմել է 5 մլրդ դրամ

30.10.2013 | 17:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2013-ի III եռամսյակի տվյալներով  Ամերիաբանկի ակտիվները կազմում են 297 մլրդ, պարտավորությունները` 258 մլրդ, ընդհանուր կապիտալը` 39 մլրդ, շահույթը (հարկումից հետո)` մինչեւ 5 մլրդ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր հայտնել է Ամերիաբանկի կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը` ներկայացնելով 2013-ի III եռամսյակի ավարտին գրանցված տվյալները:

Դրանց համաձայն, բանկը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնապատկել է ՓՄՁ վարկավորման պորտֆելը, որը 2012-ին երրորդ եռամսյակի ավարտին եղել է $37,5 մլն, իսկ 2013-ին`$ 73,1 մլն` գրանցելով 96% աճ:

«Հատկանշական է, որ ՓՄՁ-ների առումով բավական ակտիվ աշխատել է մեր Ստեփանակերտի մասնաճյուղը: Մինչեւ տարեվերջ պորտֆելը նախատեսվում է  հասցել առնվազն $80 մլն-ի»,- ասել է Գագիկ Սահակյանը:

Նա նշել է, որ խոշոր վարկերի գծով վարվել է զսպողական քաղաքականություն, հաշվետու ժամանակահատվածում տրամադրվել է $157,5 մլն գումարի խոշոր վարկ:

Առեւտրի ֆինանսավորման գծով III եռամսյակի ավարտին բանկն ունեցել է $ 53 մլն պորտֆել. աճը նախորդ տարվա համեմատ կազմել է մոտ 29%: Տարին նախատեսվում է ավարտել առեւտրի ֆինանսավորման $70 մլն պորտֆելով:

Ֆակտորինգի գծով բանկի պորտֆելը կազմել է $ 6,5 մլն, ինչը 70%-ով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Լիզինգի պորտֆելը III եռամսյակի ավարտին կազմել է $ 7 մլն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով մոտ 10%-ով: Սակայն, նկատել է Գագիկ Սահակյանը, «եթե նախորդ տարի բանկը կնքել էր մոտ 15 լիզինգային գործարք, ապա այս տարի գործարքների թիվը կազմում է շուրջ 40»:

Դիտում՝ 2480
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW