Տանդեմ Փեյմինթսը ստացավ էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն

29.10.2013 | 18:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն այսօրվա նիստում «Տանդեմ Փեյմինթս» ՍՊԸ -ին տրամադրել է էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն:

«Տանդեմ Փեյմինթս» ՍՊԸ-ն դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող, վճարային գործիքների եւ վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ եւ քլիրինգ իրականացնող կազմակերպություն է:  

2007թ. մայիսին հիմնադրված «Տանդեմ Փեյմինթս» ընկերության գործունեության հիմնական ուղղությունն է հանդիսանում վճարային տերմինալներով վճարումների ընդունման ծառայությունների մատուցումը։

Հիշեցնենք, որ 2012թ. մարտին էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն էր ստացել նաեւ «Իդրամ» ՍՊԸ-ն:


Դիտում՝ 3615

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW