Ամերիաբանկը 6.5 մլրդ դրամ է ուղղել Չարենցավանում մետաղաձուլական գործարանի նախագծի իրականացմանը
22.10.2013 | 15:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ամերիաբանկ

Չարենցավան քաղաքում գործարկվել Է բարձրակարգ տեխնոլոգիական միջոցներով հագեցած ASCE GROUP ժամանակակից մետաղաձուլական գործարանը, որի սարքավորումները ներկրվել եւ տեղադրվել են Siemens ընկերության միջոցով:
Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 7.8 մլրդ դրամ, որից ավելի քան 6.5 մլրդ դրամը ֆինանսավորվել է Ամերիաբանկի կողմից` առեւտրի ֆինանսավորման գործիքների միջոցով:
Արդյունավետ համագործակցելով Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ` Ամերիաբանկը վերջինիս կողմից իրականացվող առեւտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում իրականացրել է Հայաստանի տնտեսության համար կարեւորագույն նշանակություն ունեցող գործարանի կառուցման ֆինանսավորումը, ասված է բանկի հաղորդագրության մեջ:
«Գործարանի բարձրակարգ արտադրանքը մեծապես կնպաստի կցամասերի նկատմամբ տեղական շուկայի եւ տարածաշրջանի պահանջների բավարարմանը: Նման հզոր գործարանի առկայությունը կխթանի Հայաստանի տնտեսության զարգացմանը, ՀՆԱ-ի կառուցվածքում արդյունաբերության ծավալների ավելացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանն ու հայրենական արտադրանքի մրցունակության բարձրացմանը»,- նշել է Ամերիաբանկի կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: