Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկը (ՎԶԵԲ) այսօր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի հետ $12,5 մլն արժողությամբ տեղական արժույթով վարկային փաթեթի տրամադրման պայմանագիր է ստորագրել:Այդ գումարից $9 մլն-ը կուղղվի միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորմանը, իսկ $3,5 մլն-ը` էներգախնայողության ծրագրերի ֆինանսավորմանը:«Սա ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ին տրամադրվող առաջին նման վարկն է Էներգաարդյունավետության կովկասյան ծրագրի (CEEP) շրջանակներում: Երեք տարի տեւողությամբ ֆինանսավորման ծրագիրն ուղղված է էներգաարդյունավետության ֆինանսավորմանը, ինչը դրական ազդեցություն կունենա երկրում էներգիայի խնայողության, շրջակա միջավայրի չաղտոտման վրա»,- նշել է ՎԶԵԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Հովհաննիսյանի փոխանցմամբ, ենթադրվում է, որ վերոնշյալ $3,5 մլն-ը կտեղաբաշխվի 1 տարվա ընթացքում եւ շեշտը կդրվի այն ընկերությունների վրա, որոնց աշխատանքը կնպաստի Հայաստանում էներգախնայողությանը:«Վարկավորման ծրագրերը կգործեն մոտ ապագայում, վարկերը կտրամադրվեն դրամով` ՀՀ ողջ տարածքում, իսկ տոկոսադրույքը, կարծում եմ, կլինի շուկայականից ցածր»,- ասել է Նիկոլայ Հովհաննիսյանը: Tweet Դիտում՝ 7387