Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի շահույթն աճել է 11%-ով

18.10.2013 | 13:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Առեւտրավարկային դեպարտամենտի տնօրեն Արամ Փինաջյանն այսօր հայտնել է, որ 2013թ. երրորդ եռամսյակում բանկի շահույթն առանց հարկման կազմել է 7,98 մլրդ դրամ, ինչը 11%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

 2012թ. դեկտեմբերի համեմատ բանկի ակտիվները աճել են 8%-ով` կազմելով 227 մլրդ դրամ: Հաճախորդներին տրված վարկերի համախառն թիվը նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ աճել է 3%-ով` կազմելով 133 մլրդ դրամ, իսկ ավանդները 2012-ի դեկտեմբերի համեմատ աճել են 6%-ով` կազմելով 144 մլրդ դրամ:

Դիտում՝ 1689
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW