Գազպրոմբանկը մտադիր է Հայաստանում զարգացնել իր ներդրումային բիզնեսը

17.10.2013 | 14:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում կայացել է Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի 15-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ռուսաստանյան Գազպրոմբանկի, ՀՀ կառավարության, Կենտրոնական բանկի ներկայացուցիչները, բանկի հաճախորդներն ու գործընկերները:  

Բանկի գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանը նշել է, որ այս տարիների ընթացքում Բանկը որդեգրել է հավասարակշռված եւ պահպանողական քաղաքականություն` մշակելով զարգացման հստակ ռազմավարություն, մշտապես կատարելագործելով իր մասնագիտական հմտությունները, փորձելով հաճախորդներին տրամադրել առավել ամբողջական եւ որակյալ սպասարկում:

«Այս մոտեցումը հիմք դրեց Առէկսիմբանկի կանոնավոր զարգացման համար», - ասել է Արմեն Խանդկարյանը:

Վերջին 5 տարիների ընթացքում բանկի քանակական ցուցանիշները ենթարկվել են որակական փոփոխությունների` ընդհանուր ակտիվներն աճել են 4 անգամ, վարկային ներդրումները` 5 անգամ, հաճախորդների հանդեպ պարտավորությունները` մոտ 3 անգամ, կանոնադրական կապիտալը` 2 անգամ:

Կանոնադրական կապիտալի վերջին համալրումը Բանկի միակ բաժնետիրոջ` «Գազպրոմբանկ» ԲԲԸ կողմից կատարվել է ս.թ. հուլիսին $ 10 մլն չափով:

Գազպրոմբանկի առաջին փոխնախագահ, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» Խորհրդի անդամ Վիկտոր Կորենդյուկը խոսել է Առէկսիմբանկի դինամիկ զարգացման եւ լուրջ դերակատարության մասին Հայաստանի արդյունաբերության ռազմավարական ոլորտների` մասնավորապես` վառելիքաէներգետիկ հատվածի ֆինանսավորման հարցում

«Գազպրոմբանկը Հայաստանում բիզնեսի զարգացման լուրջ հեռանկարներ ունի: Այսօրվա դրությամբ Հայաստանի տնտեսությունում արդեն կատարել ենք շուրջ $ 200 մլն ներդրում: Նախատեսում ենք եւս մի շարք հետաքրքիր նախագծեր` ուղղված Գազպրոմբանկի ներդրումային բիզնեսի զարգացմանը: Հայկական հողի վրա մենք մեզ կայուն ենք զգում եւ մտադիր ենք հետագայում էլ հաջողությամբ զարգացնել մեր հայաստանյան «դստերը», - ասել է Վիկտոր Կորենդյուկը:

Դիտում՝ 3067
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW