Արտահանման ապահովագրական կազմակերպությունը կգործի 2014թ.-ից

17.10.2013 | 13:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօր որոշում է կայացրել «Արտահանման ապահովագրական կազմակերպություն» ՓԲԸ հիմնադրման մասին:
    
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ասել է, որ այս հարցի շուրջ կառավարությունը սկսել էր աշխատել դեռեւս 2011թ.-ից, ես այս պահին քննարկումներ է վարում Համաշխարհային բանկի հետ:

Նախարարի խոսքով, որպես արտահանում իրականացնող ընկերությունների աջակցման նոր գործիք` կազմակերպության հիմնական գործառույթն արտահանման վարկերի ապահովագրման տրամադրումն է լինելու:

Կազմակերպության առաջնային նպատակներից են ապահովագրել արտահանողին կամ արտահանողին ֆինանսավորող բանկին վարկառուի/փոխառուի/գնորդի չվճարման ռիսկերից, ստեղծել բանկերի համար ապահովման նոր միջոցներ, իջեցնել արտահանման ֆինանսավորման տոկոսադրույքները եւ ընդլայնել բանկերի համար արտահանման ֆինանսավորման ծածկույթը:  

Դիտում՝ 4490
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW