Արդշինինվեստբանկը հրապարակել է 9 ամսվա գործունեության արդյունքները: 2013թ. 9 ամիսների դրությամբ ֆինանսական արդյունքների հիմնական ցուցանիշների համեմատական դինամիկան 2012 թվականի նույն ժամանակահատվածի հետ հետեւյալն է.- գործառնական ծախսերի հարաբերակցությունը եկամուտներին (CIR) կրճատվել է 2.6%-ով՝ կազմելով 45.1%;- զուտ շահույթը կազմել է 4.1 մլրդ ՀՀ դրամ, որը 27.6%-ով գերազանցում է 2012 թվականի ցուցանիշը;- զուտ տոկոսային եկամուտն աճել է 29.8%-ով, հասնելով 9.6 մլրդ ՀՀ դրամի;- զուտ կոմիսիոն եկամուտն ավելացել է 39.8%-ով, հասնելով 2.9 մլրդ ՀՀ դրամի;- զուտ գործառնական եկամուտն աճել է 28.8%-ով, հասնելով 14.2 մլրդ ՀՀ դրամի:Բանկի զուտ շահույթը 2013 թվականի 9 ամիսների համար 1,3 անգամ գերազանցել է նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի ցուցանիշը` արձանագրելով բանկի պատմության ընթացքում աճի ամենաբարձր տեմպը: 2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Բանկի ակտիվները կազմել են շուրջ 262 մլրդ ՀՀ դրամ, տարեսկզբից աճելով 31.9%-ով: Հոկտեմբերի 1-ի դրությամբ բանկի հաճախորդների վարկային պորտֆելը կազմել է 166.1 մլրդ ՀՀ դրամ, ինչը 23.5%-ով գերազանցում է 2012 թվականի տարեվերջի ցուցանիշը:Բանկի մանրածախ վարկային պորտֆելը 9 ամիսների ընթացքում աճել է 13.0%-ով՝ կազմելով 50.3 մլրդ ՀՀ դրամ, իսկ դրա տեսակարար կշիռը ընդհանուր վարկային պորտֆելի մեջ կազմեց 30%: Կազմակերպություններին տրված վարկերի ծավալը 9 ամիսների ընթացքում աճել է 28.7%-ով՝ կազմելով 115.8 մլրդ ՀՀ դրամ, ինչը համարժեք է բանկի ընդհանուր վարկային պորտֆելի 70%-ին: 2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ, 90 օրից ավելի վճարման ժամկետանցում ունեցող վարկերի (NPL) տեսակարար կշիռը ընդհանուր վարկային պորտֆելի մեջ կազմել է 2.7%:Բանկի սեփական կապիտալը՝ ֆինանսական կայունության հիմնական ցուցանիշը, ավելացել է 12.7%-ով՝ կազմելով 40.4 մլրդ ՀՀ դրամ: Բանկի շահութաբերությունն ըստ կապիտալի (ROAE) եւ ակտիվների (ROAA) միջին մեծությունների կազմել են համապատասխանաբար 14.5% եւ 2.4%: 2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Բանկի հաճախորդների բազան կազմում է թվով 9,640 իրավաբանական անձ եւ 241,913 ֆիզիկական անձ, ինչը 36%-ով գերազանցում է 2012 թվականի տարեվերջի ցուցանիշը: Նշված ամսաթվի դրությամբ Բանկի վաճառքի ցանցը կազմել է 308 կետ (ներառյալ բանկոմատները եւ POS-տերմինալները): Վերջերս Moody’s միջազգային վարկանիշային գործակալության կողմից բանկի վարկանիշերի հեռանկարային գնահատականը բարձրացվել է «կայուն» մակարդակի:«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ» ՓԲԸ ֆինանսական հաշվետվությունների ամբողջական տարբերակը հասանելի է այստեղ: Tweet Դիտում՝ 5713